ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին իրազեկել է, որ իրենք խնդրել են պաշտոնական Բաքվին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն ընձեռել այցելելու Ռուսաստանի քաղաքացիներին։ «Ցավոք, այս պահին Ռուսաստանի դեսպանին հնարավորություն չի տրվել այցելեուլ Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին»,- հավելել է Զախարովան:               
 

Չի փոշմանել

Չի փոշմանել
24.02.2015 | 15:10

Եռօրյա ընդդիմադրի «հագուստը» շատ ծանր թվաց ԲՀԿ խմբակցության որոշ անդամների համար, ու նրանք արագ որոշեցին թողնել այդ կուսակցությունը: Նրանց թվում էր նաև Արագած Ախոյանը, որը ի տարբերություն մյուսների, երեկ եկել էր խորհրդարան ու լրագրողներին պարզաբանում էր, թե որն էր իր քայլի նպատակը: Հաշվի առնելով վերջին զարգացումները, երբ «հրադադար» է հայտարարվել ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև, չե՞ք փոշմանել ձեր քայլի համար, հարցրի: «Ոչ: Քաղաքականության մեջ էդպիսի բան չկա, անել ու փոշմանել: Սա քաղաքականություն է, մանկապարտեզ չէ: Իմ քայլերը եղել են կշռադատված ու ժամանակին»,- ասաց պատգամավորը: Իսկ թե ԲՀԿ-ի հատկապես ո՞ր քայլն է նրան դժգոհության տեղիք տվել, Արագած Ախոյանը չհստակեցրեց: Իսկ ԲՀԿ-ի երեկվա բոյկոտի առնչությամբ երբեմնի ԲՀԿ-ականը դժվարացավ գնահատական տալ:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1350

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ